Հռոմի պապը հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու կոչով

By | 16.04.2017
Загрузка...

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով արարողության ժամանակ հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու և այդ երկրում խաղաղություն հաստատելու կոչով:

Ինչպես հաղորդում է«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կոչ է արել վերջ դնել Սիրիայում  ընթացող բախումներին:

Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ խաղաղություն կհաստատվի Սիրիայում: Նա աղոթել է այդ երկրի ժողովրդի համար:

Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Սիրիայում երկու ավանների բնակիչներին տեղափոխող  ավտոբուսների վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:

Նշենք, որ երեկ երեկոյան Հալեպի արևմտյան «Ալ Ռաշեդին» շրջանում Քաֆարիա և Ալ-Ֆուա ավանների բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ  պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 126  և վիրավորվել 224 մարդ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...