Հռոմի պապը հայտարարել է, որ Եգիպտոս է մեկնում «որպես բարեկամ ու խաղաղության ավետաբեր»

By | 25.04.2017
Загрузка...

Հռոնի պապ Ֆրանցիսկոսը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնում որպես խաղաղության ավետաբեր։ Այս մասին ասվում է Վատիկանի ղեկավարի եգիպտացիներին ուղղած ուղերձում, որն այսօր տարածվել է Կահիրեում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես Եգիպտոս եմ ժամանում որպես բարեկամ եւ խաղաղության ավետաբեր», -ասվում է քահանայապետի ուղերձում։ Իր ուղերձում Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Կահիրե կյանալիք այցը «իսկապես ներդրում կդառնա կրոնների ու իսլամական աշխարհի երկխոսությունում»։

Պապը նաեւ նշել է, որ Եգիպտոս այցը կամրապնդի «ղպտիական ուղղափառ եկեղեցու հետ էկումենյան երկխոսությունը»։

Հռոմի պապը խաղաղություն է մաղթել Եգիպտոսի ժողովրդին՝ հավելելով, որ Եգիպտոս է ժամանում «երախտագետ ու բաց սրտով»։

Եգիպտոս առաքելական այցը նախատեսված է ապրիլի 28-29-ին։ Այցը պատասխանն է Եգիպտոսի նախագահ Աբդել աս-Սիսիի, կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների, ղպտիների պատրիարք Թավադրոս II-ի եւ «Էլ Ազհար» համալսարանի գերագույն իմամ շեյխ Ահմեդ աթ Թեյբի հրավերի։

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...