Հուսով եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան

Загрузка...

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Ս. Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Ս. Թանկյանը:

Հիշեցնենք, որ Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

 

 

Artsakhpress.am

Նմանատիպ նորություններ

Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտր... Այսօր՝ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլո...
Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիայ... Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի «իր արարքների համար»՝ նկա...
«Տաշիր» ընկերությունը 500.000 դոլար է փոխանցել Արց... Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Ար...
Ինչու է Բաքուն Արցախից 100 կմ հեռավորության վրա հա... Ադրբեջանը ռազմական ինքնաթիռների հարվածային խումբ է տեղակայել Արցախի Հանրապետության հետ շփման գծից 100 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակ...
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և ... Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: «Սիրելի՛ կանայք, Արցախի...
Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել «Իմ Քայլ»-ի պատգամավ... Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել։  Լսումների ժամանակ ամբիոնին է...
Ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պա... Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պատերազմը Արցախի դեմ: «Մենք այլ...
Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղ... Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...