Արձանագրում ենք առաջին հաղթանակը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

By | 02.04.2017
Загрузка...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Արձանագրում ենք առաջին հաղթանակը` հաղթանակ հասարակության եւ քաղաքական ուժերի համար»: Ըստ նրա, առավել ժողովրդավար Հայաստան կառուցելու մեր ցանկությունը կյանքի է կոչվում:

«Հետընտրական զարգացումները չեն կարող տեղի ունենալ, եթե դրանց համար պարարտ հող չլինի`ընտրախախտումներ, որոնք ստվեր կգցեն ընտրական գործընթացների վրա: Բայց, ինչպես արդեն փաստել ենք, նման բաներ չեղան: Ահազանգերի մի զգալի մասն էլ իրականությանը չէր համապատասխանում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

ՀՀԿ-ն սրտատրոփ սպասում է ԿԸՀ-ում արդյունքների ամփոփմանը:

 

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...