ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին

By | 28.04.2017
Загрузка...

Ապրիլի 28-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանի այցի ընթացքում հանդիպել է  ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում և «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված է ՌԴ ԶՈւ ավիախումբը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և երկու երկրներում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:

Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը` ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է ժամանել ապրիլի 26-ին:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...