ՀՀԿ-ի ռեյտինգային «սյուրպրիզը» վարչապետի «մարդն» է. «ՉԻ»

By | 11.04.2017
Загрузка...

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն:

Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. Հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»:

«ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել: Անդրանիկ Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից է, եւ իր տարածքում նրան կնքել են «Գազի Անդո» տարբերակիչ մականվամբ»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...