Հերքվել են Սինայի թերակղզում Իրանի կողմից ահաբեկիչներին սպառազինական աջակցություն ցուցաբերվելու անհիմն պնդումները

By | 13.04.2017
Загрузка...

Եգիպտոսում ԻԻՀ շահերի պաշտպան գրասենյակը կեղծ ու զավեշտական է որակել որոշ արաբական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին,թե Եգիպտոսի Սինայի թերակղզում Իրանը սպառազինական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին: Այդ ԶԼՄ-ները իրենց անհիմն հայտարարությունը հիմնավորել են ահաբեկիչների կողմից տարածված կասկածելի տեսանյութով:

Հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ անդրադառնալով անցյալում   սիոնիստական «Israel Defense» պարբերականի կողմից տարածված ապատեղեկատվությանը և սաուդական որոշ լրատվամիջոցներում դրանց վերահրատարակմանը, Եգիպտոսում Իրանի շահերի  պաշտպան գրասենյակն ընդգծել է Իրանի բացահայտ, կայուն ու անփոփոխ դիրքորոշումը ահաբեկչական -սիոնիստական խմբավորումների, ինչպես տարբեր երկրներում այդ թվում Սիրիայում, Իրաքում ու Եգիպտոսում ԻԼԻՊ-ի ու նրա մասնաճյուղերի նկատմամբ:

Եգիպտոսում Իրանի շահերի պաշտպան գրասենյակը հայտարարել է,որ այժմյան ժամանակահատվածում սիոնիստական ու սաուդյան լրատվամիջոցների կողմից նման կեղծ լուրերի տարածման նպատակն է՝ շեղել  աշխարհի հանրային կարծիքը մասնավորապես Եգիպտոսի եկեղեցիներում անմեղ քաղաքացիների դեմ իրականացված վայրագ ահաբեկչական պայթյունների հեղինակների սպառազինման ու ֆինանսավորման գլխավոր հովանավորներից:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...