ՀԱՊԿ-ի գործունեությունն արդարացնում է իրեն. Պուտին

By | 12.04.2017
Загрузка...

«Այնպիսի կազմակերպություն, ինչպես ՀԱՊԿ-ն է, իրեն, անկասկած, արդարացնում է։ Այս տարի մենք նշում ենք ոչ միայն պայմանագրի ստորագրման 25 ամյակը, այլեւ որպես կազմակերպություն ՀԱՊԿ-ի ստեղծման 15 ամյակը։

Դրանք շատ կարեւոր ուղեցույցներ են, որոնք մեզ հետ նայելու, անվտանգության ոլորտում արված ամեն ինչ գնահատելու հնարավորություն են ընձեռում։ Գնահատել քննադատորեն՝ եթե պետք է, ինչ-որ փոփոխություններ սահմանել եթե պետք է, լրացուցիչ կերպով համաձայնեցնել մեր գործողությունները, ամրապնդել նորմատիվների բազան»,- Այս մասին «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահն ընդգծել է անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորությունը, որը առաջնային է. «Ընդհանուր առմամբ, մեզ, ինչպես նաեւ մեր գործընկերների համար, ես դրանում խորապես համոզված եմ, համագործակցության ոլորտում համագործակցությունը առաջնայիններից մեկն է, եւ այն ձեռնտու է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր անդամներին»:

Hartak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...