Հանրաքվեի օրը Թուրքիայում կմոբիլիզացվեն 380.000 ուժային

By | 10.04.2017
Загрузка...

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը անվտանգության պահպանման համար ծառայություն է իրականացնելու Թուրքիայի անվտանգության 252 հազար ծառայող և ժանդարմերիայի 128 հազար ծառայող, ընդհանուր առմամբ շուրջ 380.000 ուժային: 

Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլոն, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

ՆԳ նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիայի 26 նահանգում հանրաքվեի օրը ծառայություն է իրականացնելու 51.148 «գյուղական պահապան» և ևս 18.675 կամավորական:

Բացի այդ, Թուրքիայում հանրաքվեի օրը ցանկացած տեսակի խռովություն կանխելու համար Թուրքիայի ցամաքային զորքերի շուրջ 6000 զինծառայող ևս անհրաժեշտության դեպքում կարող են որպես հավելյալ ուժեր ներգրավվել անվտանգության պահպանման համար:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում: Սրանց հիմնական նպատակը երկրի արևելքում և հարավ-արևելքում հանրաքվեի օրը ցանկացած տեսակի խռովության կանխումն է:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություներով նախատեսվում է Թուրքիայում սահմանել կառավարման նախագահական համակարգ և բանակն ամբողջությամբ դնել նախագահի ենթակայության տակ: Սահմանադրական փոփոխությունների մանրամասն՝ այստեղ:

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...