Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտու ներկայացուցչությունն ակտիվ գործունեություն է ծավալել

By | 21.04.2017
Загрузка...

Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն՝ Մոհսեն Խադեմարաբբաղին ասել է.«Տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտում ներկայացուցչության գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալել:

Այս տարածքի Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ, Մոհսեն Խադեմարաբբաղին ասել է.«Մենք ջանում ենք ներդրումային ընկերություններ ստեղծել տնտեսական համատեղ աշխատանքների համար»:

Նա հավելել է.«Իրանը մեծ երկիր է և տնտեսական ոլորտում ունի  խոշոր գործարարներ: Այս երկրի սպառողական շուկան ընդառաջում է որակյալ արտադրանքը»:

Նշելով ,որ հայերն ազդեցիկ դեր ունեն ԱՊՀ երկրների արդյունաբերության ու արտադրության ոլորտում, Արաբբաղին նշել է.«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեծ առավելություն է իրանցի գործարարների համար»:

«Իրանը և Հայաստանը  քաղաքական լավ հարաբերություններ ունեն: Երկու երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բաժիններում կան համատեղ ներդրման նախադրյալներ» ասել է նա:

Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Երևանում կկայանա «Արազ»-ի արդյունաբերության և արտադրանքների ցուցահանդեսը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Արազ»  ազատ առևտրի գոտի:Պատվիրակության կազմում են Հայաստանի մի շարք արտադրական ընկերությունների գործադիր տնօրեններ: Այցի նպատակն է ընդլայնել Հայաստանի տնտեսական հարաբերությունները «Արազ»ազատ առևտրի գոտու հետ:

 

Parstoday

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

27.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...