Հայաստանում այսօր լռության օր է

By | 01.04.2017
Загрузка...

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը՝ շաբաթ ապրիլի 1-ը,  նախընտրական քարոզարշավի լռության օր է հայտարարված:

Այս օրվա ընթացքում արգելվում է որևէ տեսակի նախընտրական քարոզարշավ:

Լռության օրը քարոզարշավի ընդհատում է, որը գործադրվում է աշխարհի շատ երկրներում և դրա նպատակն է քվեարկողներին առիթ տալ ճնշումներից հեռու կատարել իրենց վերջնական ընտրությունը:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ներքին 53 կազմակերպությունների ու կառույցների 31418  և աշխարհի 20 երկրների ու 11 միջազգային կառույցների 647 դիտորդներ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ միասին վերահսկելու են ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

ՀՀ ԱԺ-ի նստաշրջանի գործունեության շրջանն ավարտվելու է 2017 թվականի մայիսի 17-ին:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից և Հայաստանի իշխանական համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխվելուց հետո սա Հայաստանում անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններն են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...