Հակառակորդը Մարտակերտի դիրքերի ուղղությամբ կրակել է ականանետով. ՊԲ

By | 06.04.2017
Загрузка...

Այսօր՝ ապրիլի 6-ին՝ ժամը 12:40-13:15-ի սահմաններում, հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետով կրակել է 4 արկ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:

ՊԲ կայքի հաղորդագրությունը միաժամանակ հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ականանետներով կրակել են ադրբեջանական գյուղի ուղղությամբ:

Մինչ այդ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Պաշտպանության բանակը 60 մմ ականանետով արկակոծել է Ադրբեջանի Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն: ՊԲ-ն հայտնում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...