Հալեպում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

By | 16.04.2017
Загрузка...

Հալեպի արևմտյան Ալ Ռաշեդին շրջանում Քաֆարիա և Ալ-Ֆուա ավանների բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ մահապարտական պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 50 և վիրավորվել 38 մարդ:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քաֆարիա և Ալ Ֆուա ավանների բնակիչներին տեղափոխող ավտուբուսների մոտ տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս, որ զինված խմբերը չեն հարգում ոչ մի համաձայնություն:

Շրջափակման մեջ գտնվող Սիրիայի Քաֆարիա և «Ալ-Ֆուա»  ավանների բնակիչների Հալեպի «Ալ-Ռաշեդին» շրջան տեղափուխումը կատարվում է «Ալ Մադայա» և «Զաբադանի» շրջաններից մի քանի ահաբեկիչների դուրս բերման դիմաց: Չնայած ձեռք բերված համաձայնության, ահաբեկիչները շարունակում են խափանարարություններ թույլ տալ:

Ալ-Ֆուա և Քաֆարիա ավանների բնակիչները  2015 թվականի մարտից շրջափակված են ահաբեկիչների կողմից:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...