Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպք: Բաց նամակ ոստիկանապետ` Վ. Գասպարյանին

By | 16.04.2017
Загрузка...

Բաց նամակ ոստիկանապետ` Վլադիմիր Գասպարյանին: Պարոն Գասպարյան հաշվի առնելով ձեր բարյացակամ վերաբերմունքը կենդանիների հանդեպ և առհասարակ մարդու և նրա ազատությունների, որոշեցինք այս մասին ձեզ տեղյակ պահել Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպքի առթիվ:

Ոմն Արտյոմ Ղարագյոզյան անուն ազգանունով մի անձնավորություն ներկայանալով որպես դատարանի աշխատող կիրթ խոսելավոճով լավ տպավորություն է ստեղծում, ձեռք է բերում ցեղական շներ և մատնում սովի, տանջամահ անում: Այնինչ պարզվում է նա սովորական տաքսու վարորդ է, անգամ բնակվում է իր սեփական վարկով ձեռք բերված ավտոմեքենայում:

Մեծարգո պարոն Գասպարյան նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, և օր- օրի ավելանում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի և տանջամահ անելու դեպքերը, հայցում ենք ձեր աջակցությունը: Թվում է, թե կենդանիները ապրում են լավ պայմաններում, բայց կուզենյինք, որ դուք նշանակեիք վերահսկողություն տեղում ճշտելու, թե ինչ հակահիգենիկ պայմաններ և անմարդկային վերաբերմունք է ցուցադբերվում կենդանիների հանդեպ:  Նախապես շնորհակալություն ենք հատնում ձեզ, հուսանք, որ այս հարցին լուծում կտաք:

Նկարում պատկերված է` Արտյոմ Ղարագյոզյանը:

Նկարը ֆեյսբուքյան էջից:

Այլ դեպքի հետ կապված այլ մանրամասների համար զանգահարել 4news.am-ի խմբագրություն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...