Կարեն Կարապետյանի հայտարարությունը PR-ի համա՞ր է արվել. «Ժողովուրդ»

By | 07.04.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, թե կառավարությունն այսուհետ աշխատելու է արտակարգ ռեժիմով.

«Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»:

Սակայն վարչապետի թիմի նախարարները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել են, որ իրենք մինչեւ օրս էլ այդպիսի ռեժիմով են աշխատել: Ու տպավորություն է, թե վարչապետի հայտարարություններն ընդամենը PR-ի համար էր արվել:

«Իմ կարծիքով, ուղղակի սա երեւի ազդակ էր, որ նույն տեմպերով շարունակենք»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքերով. «Մինչեւ այդ էլ արտակարգ ռեժիմով ենք աշխատել, տենց էլ աշխատելու ենք, դա հիշեցում էր»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով