Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը

By | 28.04.2017
Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով:
Նիստում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...