Կանադայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

By | 22.04.2017
Загрузка...

«Այսօր մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք ոգեկոչելու Հայ ժողովրդի զավակների ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ», — ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հայտարարությունում: — «Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և տառապեցին ցեղասպանության ժամանակ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերը այժմ բնակվում են Կանադայում», — հավելել է Թրուդոն, հիշեցնելով, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:

«Այս առիթով մենք՝ կանադացիներս, անկախ հավատքից և ազգային պատկանելությունից, միաբան ենք զոհերի հիշատակը հարգելու ատելության ու բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժելու մեր պատրաստակամության հարցում», — հավելել է Ջաթին Թրուդոն:

 

Ազատություն   ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...