Ծայրահեղական խմբերն անիրական քայլերի են ձգտում

By | 02.04.2017

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ ծայրահեղական խմբերը փորձում են աշխարհում անիրական ու շեղված ներկայացնել կրոնը, տարբեր դավանանքների միջև շփոթություն առաջացնելով:

Թբիլիսիում Վրաստանի կրոնների հարցով պետական գործակալության տնօրեն Զազա Վաշաղմաձեի հետ   հանդիպման ժամանակ, Աբուզար Էբրահիմի Թորքամանն ասել է.«Հաշվի առնելով պատմական ու մշակութային ընդհանրությունները, մասնավորապես` երկու երկրի միջև կրոնական հարցերով երկխոսության նշանակությունը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` աշխարհում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման և տևական անդորր ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին  ապրիլի 2-ին, հաղորդել է «Մեհր» գործակալությունը :

«Հոգևորականները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն` կրոնից իրական և հստակ պատկերացում ստեղծելու  նաև կրոնի ուսուցման ուղղությամբ». հավաստել է Թորքամանը:

Հանդիպմանն անդրադառնալով Իրան-Վրաստան դրական հարաբերություններին , Վաշաղամաձեն կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրի միջև համագործակցությունների զարգացումն ու ընդլայնումը:

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարը  Վրաստանի կրթության ու գիտության նախարարի պաշտոնական հրավերով մեկնել է Թբիլիսի: Այցի նպատակը մշակութային, գիտական ու համալսարանական համագործակցությունների զարգացման շուրջ մտքերի փոխանակումն է հայտարարվել:

 

Parstoday

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով