Խաղի մեջ է մտնում «Գազի Հովոն». «Հրապարակ»

By | 15.04.2017
Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։

Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ եւ փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել։

Արդեն հայտնի է, որ Աբրահամյանների թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ Կարինե Պողոսյանի եղբայրը, որը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Իսկ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ լուծված չէ։ Մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ ասաց, որ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածություն չի քննարկել այդ պաշտոնի համար:

Տեղեկություններ կան, որ կուսակցությունում ցանկանում են առաջադրել Արտաշատում հանրահայտ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդուն, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, Գրիգորյանների սանիկը, սակայն չունի Արտաշատի գրանցում։ Քննարկվում է նաև հոր՝ Գազի Հովոյի թեկնածությունը, սակայն այս առաջադրումն էլ խոցելի է։ Նախորդ ընտրություններում Ղազարյանն առաջադրվել էր, բայց մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։

Խոսվում էր, որ նա գործարքի է գնացել Հովիկ Աբրահամյանի հետ ու ստացել որդու պաշտոնը։ Ապրիլի 2-ի ընտրություններում Ղազարյաններն ընտանյոք հանդերձ աշխատում էին Արայիկ Գրիգորյանի օգտին, իսկ փոքր որդին՝ Վիլենը, Արգամ Աբրահամյանի թիմակիցների հետ մի քանի բախում ունեցավ։ Հովհաննես Ղազարյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց՝ խանութում է, խանգարում ենք իրեն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...