Լոնդոնի հարավում իրանցի պատանու նկատմամբ ռասիզմի հողի վրա հարձակումն արժանացել է բողոքի

By | 03.04.2017
Загрузка...

Տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, ի նշան բողոքի իրանցի մի պատանու դեմ ռասիստական հողի վրա իրականացված հարձակման և նրան զորակցություն հայտնելու նպատակով կիրակի երեկոյան հանրահավաք են անցկացրել Լոնդոնի հարավում գտնվող Քրոյդենի տարածքում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` հանրահավաքի մասնակիցները կրում էին պաստառներ, որոնց վրա հակառասիստական դեմ կարգախոսներ էին գրված:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտելով իրանցի պատանու դեմ  հարձակումը ընդգծեցին, որ մարդկային արժանապատվության դեմ ոտնձգությունը դեմ է ցանկացած մշակույթի, կրոնի ու ժողովրդի արժեքներին:

Լոդոնի Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտարարել է, որ   քաղաքի հարավային Քրոյդենի տարածքում իրանցի 17-ամյա պատանու դեմ ռասիզմի հողի վրա կատարված հարձակման գործով բերման է ենթարկել վեց կասկածյալի:

Ոստիկանության հայտարարության համաձայն` իրանցի պատանին անցած ուրբաթ գիշեր կայարանում իր երկու ընկերների հետ ավտոբուսի սպասելիս ութ հոգու կողմից հարձակման էր ենթարկվել:

Իրանցի պատանին այս պահին գտնվում է Լոնդոնի հարավային տարածքում գտնվող մի հիվանդանոցում: Գլխուղեղի շրջանում ստացած հարվածի պատճառով նրա վիճակը ծանր է հաղորդվել:

Այս հարձակումը լայն արձագանք է գտել Բրիտանիայի մամուլում և դատապարտվել է քաղաքական գործիչների կողմից:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...