Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «ՀԺ»

By | 07.04.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գնալով լարվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել իր պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին:

Պողոսյանը հավանաբար չի կարողանում համակերպվել դրա հետ, եւ իշխանական կուլիսներում խոսվում է, որ հիմա էլ փորձելու է Տ. Մարգարյանին խոչընդոտել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ի դեպ, մամուլում հրապարակումներ կային, թե Միհրան Պողոսյանն ինքն էլ քաղաքապետ դառնալու մտադրություն ունի:

Իսկ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ իր մրցակիցը ոչ թե Ռոբերտ Սարգսյանն է, այլ՝ Տարոն Մարգարյանն ինքը: Եվս մի կարեւոր հանգամանք՝ Տ. Մարգարյանին միշտ աջակցել է նախկին գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ այժմ այդ հարաբերություններում կարծես թե ներգրավվել է նաեւ նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...