Լավրով. Սիրիայում քիմիական սպառազինության գոյության մեղարանքն անհիմն է

By | 16.04.2017
Загрузка...

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում մեծ քանակությամբ քիմիական սպառազինության գոյության մասին սիրիացի փախստական գեներալի հայտարարություննն անհիմն է: Լավրովը նշել է, որ այդ հայտարարությունը նպատակ ունի քողարկել Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունները:

Բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթը մի հոդվածում հղում կատարելով սիրիացի գեներալ Զահեր Ալ-Սոքաթին գրել է, որ Դամասկոսը թաքցրել է մի քանի հարյուր տոննա քիմիական սպառազինությունը և հրաժարվում է այն ոչնչացնել:

Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ինչո՞ւ է  գեներալն անցած երեք տարիների ընթացքում լռել քիմիական սպառազինության գոյության մասին ու թաքցրել  այդ կապակցությամբ տեղեկությունները և հիմա պատահաբար հիշել է այդ զենքերի մասին»:

«Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարարին հաղորդել է. «Գեներալի հայտարարությունից ստեղծվում է  տպավորություն, որ նա 2013 թվականին է հեռացել  Սիրիայից»:

«Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Սիրիայի կառավարությունը 2014 թվականին Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը տրամադրեց իր քիմիական զինապահեստի պարունակության մասին տեղեկությունները, որոնք ստուգվել ու հաստատվել են այդ կազմակերպության կողմից»,-հավելել է Լավրովը:

 

 

Parstoday

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

27.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...