Լավրովը քննադատել է «Խան Շեյխուն»-ի քիմիական հարձակման շուրջ հետաքննության հետ հակառակությունը

By | 21.04.2017
Загрузка...

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Խան Շեյխուն»-ի տարածքում քիմիական զենքի օգտագործման հայտարարության շուրջ հետաքննություն իրականացնելու կապակցությամբ Ռուսաստանի և Իրանի կողմից Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությանը ներկայացված առաջարկի հետ հակառակությունը նպատակ ունի հանրության ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում իշխանափոխության անհրաժեշտության գաղափարի վրա:

Համաձայն Աստանայից «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Արևմտյան պատվիրակությունները երեկ առանց որևէ տրամաբանական ու ընդունելի բացատրությամբ մերժեցին Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փորձագետների Սիրիայում քիմիական զենքերի օգտագործման գծով կասկածվող վայրեր այցելելու կապակցությամբ Իրանի ու Ռուսաստանի համատեղ առաջարկը»:

«Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ կեղծ  տեղեկությունների տարծումը միջոց է, որի օգնությամբ փորձ է  արվում հանրային ուշադրությունը շեղել ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի գործադրումից: Բանաձևում ընդգծված է Սիրիայի ճգնաժամը սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ քաղաքական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի այդպիսով կրկին առաջ քաշվի Դամասկոսում իշխանափոխություն իրականացելու անհրաժեշտության հնացած գաղափարը»,-հավելել է Լավրովը:

Թեև Սիրիայի կառավարությունը 2014 թվականին իր քիմիական զինապահեստը հանձնեց ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության ներկայացուցիչներին, սակայն Վաշինգտոնն ապրիլի 7-ի վաղ առավոտյան «Խան Շեյխուն»-ի դեմ Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակում իրականացվելու պատրվակով 59 հրթիռներ արձակեց Սիրիայի տարածքի կողմը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...