Իրանը ցավակցել է Կոլոմբիայում ու Ինդոնեզիայում սողանքի զոհերի հարազատներին

By | 03.04.2017
Загрузка...

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցել է Կոլոմբիայում ու Ինդոնեզիայում սողանքի զոհերի հարազատներին:

Ուրբաթ գիշեր և շաբաթ օրը Կոլոմբիայի հարավ-արևմտյան Փոթոմայո նահանգի կենտրոն Մոկոայում հորդառատ անձրևներից առաջացած  սողանքի հետևանքով ավերվեցին բազմաթիվ տներ, զոհվեց 254 մարդ և վիրավորվեցին հարյուրավոր ուրիշներ:

Կոլոմբիայի բանակի տարածած հայտարարության համաձայն` դեպքի հետևանքով 254 մարդ՝ զոհվել, 400 մարդ՝ վիրավորվել, ևս 200 հոգի  անհետ կորած է:

Ուրբաթ գիշեր հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Արևելյան Ջավա նահանգում ևս սողանքի հետևանքով վիրավորվել են 38 քաղաքացիներ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...