Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ուղերձը

By | 16.04.2017

Իրանի հյուսիս-արևմտյան և արևմտյան որոշ նահանգներում տեղի ունեցած հեղեղին ու դրա հետևանքով որոշ թվով մարդկանց զոհվելուն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ուղերձ հղելով և ցավակցելով այս դեպքի կապակցությամբ, ընդգծեց. «Պատկան պատասխանատուների շտապ պարտականությունն է օժանդակություն ցուցաբերել տուժածներին և մեղմացնել նրանց կրած ցավն ու տառապանքը»:

Շաբաթ գիշեր հրապարակված ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ուղերձում  ասված է, որ Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Քուրդստան ու Արդաբիլ նահանգներում պատահած հեղեղը, որի հետևանքով զոհվեցին մեր որոշ թվով սիրելի հայրենակիցներն ու նաև ֆինանսական ծանր վնաս առաջացավ, ցավալի դեպք է համարվում:

«Բոլոր պատասխանատուների պարտականությունն է շտապ օժանդակություն ցուցաբերել տուժածներին և մեղմել նրանց կրած ցավն ու տառապանքը: Անհրաժեշտ է, որ այդ կապակցությամբ որևէ հապաղում ու ձգձգում տեղի չունենա և հույսով ենք, որ Աստված իր շնորհներին ու օժանդակությանն արժանի կդարձնի տուժածներին ու փրկարար ուժերին»,-ընդգծել է մեծապատիվ առաջնորդը:

Համաձայն վերջին հաղորդումների մինչ այս պահը հայտնաբերվել է ուրբաթ օրն Իրանի հյուսիս-արևմտյան և արևմտյան նահանգներում տեղի ունեցած հեղեղի 35 զոհերի դիակները: Վերջին տվյալներով անհայտացել է 42 մարդ:

 

 

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով