Թրամփ. Ես Սպիտակ տանը զենք կրողների պաշտպանն եմ

ԱՄՆ-ի սկանդալային նախագահը խոսքն ուղղելով իր երկրում զենք ունեցողներին ասել է. «Վերջ է գտել զենք ունեցողների իրավունքների հանդեպ ութամյա ոտնձգությունը և հիմա նրանք իրական պաշտպան ունեն Սպիտակ տանը»:

Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ամերիկացի զենք ունեցողների ազգային միությունում ունեցած ելույթում ասել է. «Վերջին ութ տարիներին և նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում անտեսվել են ԱՄՆ-ում զենք ունեցողների անվիճելի իրավունքները»:

Թրամփը, ով իր քարոզարշավի ժամանակ վայելում էր Ամերիկացի զենք ունեցողների ազգային միության հովանավորությունը, հավելել է, որ ամերիկացի զենք ունեցողների իրավունքների պաշտպանության համար բազմաթիվ նախագծեր է մշակում:

ԱՄՆ-ի զենք ունեցողների ազգային միությունը Թրամփի ընտրությանն ու նաև Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության ապահովմանը սատարելու համար ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ ծախսեց ավելի քան 36 միլիոն դոլար:

Ամեն տարի ԱՄՆ-ի տարբեր վայրերում հրաձգության հետևանքով հազարավոր մարդ է զոհվում ու վիրավորվում: Պաշտոնական զեկույցների համաձայն` ԱՄՆ-ում գոյություն ունի 270-ից 300 միլիոն  զենք: Այլ խոսքով այդ երկրում յուրաքանչյուր մի քաղաքացու բաժին է հասնում մեկ զենք:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով