Թուրքիան ամբողջ աշխարհում լրտեսություն է իրականացնում

By | 01.04.2017

Ավստրիայի խորհրդարանի մի պատգամավոր մի շարք փաստաթղթեր հրապարակելով, Թուրքիային մեղադրել է աշխարհում իր դեսպանատների միջոցով այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին հետախուզելու մեջ:

«Եվրոնյուզ» լրատվական հեռուստակայանի շաբաթ օրվա հաղորդմաբ, Ավստրիայի խորհրդարանում Կանաչ կուսակցության պատգամավոր Փիթեր Փիլզի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ աշխարհի չորս մայրացամաքներում, այդ թվում Եվրոպայում գործող Թուրքիայի դեսպանատներն այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրների մասին տեղեկությունների հավաքագրման հետախուզական ընդարձակ ցանց են ստեղծել:

Այս հեռուստակայանի հաղորդման համաձայն` Թուրքիան այդ հայտարարությունը հերքել է:

Համաձայն այս հաղորդման, այս պահին Գերմանիան, Շվեյցարիան ու Ավստրիան իրենց տարածքում Թուրքիայի լրտեսական գործողությունների կապակցությամբ հետաքննություն են իրականացնում:

Էրդողանի լիազորությունների ընդլայնման հանրաքվեի հետ Եվրոպայի արևմուտքի որոշ երկրների հակառակության պատճառով, այդ երկրների ու Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածություն է առաջացել:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով