Թուրքիայում ձերբակալելվել է իտալացի լրագրող

By | 11.04.2017
Загрузка...

Թուրքիայում ձերբակալվել է իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Գրանդեն ձերբակալվել է Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում, ձերբակալության պատճառները դեռևս չեն հստակեցվում:

Իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին իր գրքի համար հարցազրույցներ անելու նպատակով:

Հայտնի է նաև, որ Իտալիայում համապատասխան կառույցներն արդեն ակտիվ աշխատանքներ են սկսել Գրանդեի ազատ արձակման համար:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...