Թուրքիայի ընտրությունների գերագույն մարմինը մերժել է հանրաքվեի արդյունքների չեղարկման դիմումները

By | 20.04.2017
Загрузка...

Թուրքիայի ընտրությունների գերագույն մարմինը մերժել է Թուրքիայում հանրաքվեի արդյունքների չեղարկման համար այդ երկրի որոշ կուսակցությունների պահանջը:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի ընտրությունների գերագույն մարմինը մերժել է այդ երկրում հանրաքվեի արդյունքների չեղարկման դիմումները:

Այն պայմաններում երբ հայտարարված արդյունքների համաձայն Թուրքիայի ժողովրդի շուրջ 51.4 տոկոսը կիրակի օրվա հանրաքվեում պաշտպանեց սահմանադրական բարեփոխումները և նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն էլ պաշտոնական արդյունքները հայտարարվելուց հետո այս հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց իր համախոհներին, Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը երեքշաբթի օրը պաշտոնական մի հաղորդագրությամբ պահանջեց չեղարկել հանրաքվեի արդյունքները:

Հանրաքվեի արդյունքների չեղարկման դիմումը ներկայացվել էր Թուրքիայի ընտրությունների գերագույն մարմնին: Հիշյալ կուսակցությունը դրանից մեկ օր առաջ էլ պահանջելով հանրաքվեի արդյունքների չեղարկումը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում հարցը փոխանցելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Թուրքիայի ընտրությունների հարցով պատասխանատուները վերջին պահին որոշեցին վավերական ճանաչել պաշտոնական կնիք չունեցող քվեաթերթիկները, ինչը հակասում է Թուրքիայի ընտրությունների օրենքին:

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերահսկող ԵԽ-ի դիտորդական խմբի ավստրիացի անդամ Ալֆ Քորոնն ընդգծել է, որ օրենքի խախտումն ամենայն հավանականությամբ փոխել է Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները:

Եվրոխորհրդարանի ավստրիացի պատգամավորն ընդգծել է, որ 2.5 միլիոն քվեաթերթիկներ կարող են կեղծված լինել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...