Թուրքական «Ասելսանը» կարող է մասնակցել «Մի» դասի ուղղաթիռների արդիանացմանը

By | 20.04.2017

Թուրքիայի ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է ակտիվորեն մասնակցել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերի սպառազինությունում առկա «Մի» դասի 10.000 ուղղաթիռների արդիականացնելուն: Այս մասին ապրիլի 17-ին հայտնում էամերիկյան Defense News պարբերականը:

«Ասելսան» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը մասնավորապես հետաքրքրված է Պարսից ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների «Մի» դասի ուղղաթիռներն արդիականացնելու մեջ:

Նա նաև նշել է, որ «Մի» ուղղաթիռների արդիականացման գործընթացը ընկերության հաջորդ կարևոր նպատակներից մեկն է:

«Այս նպատակով, Ասելսան ընկերությունը արդեն արդիականացրել է մեկ միավոր Մի-17 ուղղաթիռ և վերադարձրել է տիրոջը՝ «Ասելսան» ընկերության սարքավորումներով համալրված»,- ասել է ընկերության մասնագետը՝ առանց կոնկրետ մատնանշելու երկիրը, ում համար ընկերությունը արդիականացրել է ուղղաթիռը:

«Մի» դասի ուղղաթիռները արդիակացումն իր մեջ ընդգրկելու է «Ասելսան» ընկերության նավիգացիոն համակարգեր, ինտերակտիվ քարտեզներ, ներքին կապի համակարգեր, ռադիոկապի սարքավորումներ և այլն:

«Մի» դասի հայտնի ուղղաթիռները հավաքվում են «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի «Ռոսվերտոլը» արտադրական ընկերության կողմից: Եվ թուրքական ընկերությունն արդիականացման աշխատանքներում փաստորեն մրցակցության մեջ է մտնելու արտադրողի հետ:

 

Razm.info

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով