Ընդդիմադիր հանրահավաք Բաքվում

By | 09.04.2017
Загрузка...

Ադրբեջանի կառավարության ընդդիմության ուժերի՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը շաբաթ երեկոյան Բաքվում հանրահավաք է կազմակերպել:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ի շուրջ 2000 համախոհներ,  մարզադաշտերից մեկում կայացած հանրահավքի ժամանակ իրենց բողոքն են արտահայտել կառավարության որոշ քայլերի դեմ:

Ընդդիմության հրավիրած հանրահավաքում Բաքվի իշխանությունները մեղադրվել են համատարած կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի ու նաև հասարակության կարիքավոր խավի խնդիրների կարգավորման հարցում անկարողության մեջ:

Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են  նաև քաղաքական առաջնորդների ու ակտիվիստների ձերբակալությունը և պահանջել անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին:

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը հիմնականում բաղկացած է Բաքվի իշխանության ընդդիմադիր արևմտամետ կուսակցություններից ու հոսանքներից:

 

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...