Ես մի բուռն եմ քո հողի.

By | 21.04.2017

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այսօր հոգևոր երաժշտության երեկո էր՝ նվիրված՝ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին:

ԱՀԹ <<Արարատ>> երգչախումբը, <<Նշխարք>> վոկալ անսամբլը և Լարային քառյակը իրենց փայլուն կատարումներով ապշեցրել էին հանդիսատեսին: Երկար պատմություն չունեն երգչախմբերը: Կարճ ժամանակահատվածում, արդեն որերորդ անգամն է, որ համերգներով հանդես են գալիս մեծ բեմերում ու նաև հասցրել են մրցանակներ ստանալ:

Երգչախմբերը ի պատիվ Արարատ երիտասարդաց միությունների պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի կարողացան մեծ ճանաչում ունենալ: Արարատյան Հաայրապետկան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի և Տ. Պետրոսի ջանքերով ձևավորվեցին այս երգչախմբերը, որոնք կարողացան պատվով անցնել ու հոգևոր երաժշտությունը հայ հանդիսատեսի հոգուն մոտ հասցնելով, կրկին հանդիսատեսին ներկայանալով, որպես առաջնային ու գերնպատակ դարձնելով կոմիտասյան հոգևոր երաժշտությունը:

Ծրագրում ընդգրկված էին նաև հայ կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ խմբերգերը: Հնչեցին Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Թ. Ալթունյանի և այլոց ստեղծագործությունները: Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Համերգի վերջում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը ողջունեց ներկաներին և իր գոհունակությունը հայտնեց շնորհալի երգչախմբերին, մաղթելով նորանոր բեմեր ու հաջողություններ: <<Կոմիտաս լսելով մենք մաքրանում ենք ու զգում ինչ բան է հոգևոր երաժշտությունը… դուք բոլորդ եք Կոմիտաս, որովհետև հիշելն ու այն պահելը մեր արյան գույնի ու խորհելու մեջ է>>:

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով