ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի ուղղությամբ

By | 28.04.2017
Загрузка...

Ապրիլի 27-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացվել Հայաստանը Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում: Դիտարկման ժամանակ կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան (Մոլդովա) և Մարտին Շուստերը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ դիտարկմանը ադրբեջանական կողմից մասնակցել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա):

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...