Դե Միստուրան Ռուսաստանին և ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամը համատեղ կարգավորելու կոչ է արել

By | 13.04.2017
Загрузка...

Մոսկվան և Վաշինգտոնը պետք է համատեղ աշխատելու միջոց գտնեն Սիրիայի իրադրության կարգավորման համար:

Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան Դե Միստուրան Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է TASS-ը:

Նա նաև ողջունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Մոսկվայում, նշելով, որ պետությունները «ունեն լուրջ տարաձայնություններ, սակայն նաև ընդհանուր հետաքրքրություններ և պատասխանատվություններ»:

«Նրանք պետք է միջոց գտնեն միասին աշխատելու իրադրության կարգավորեն համար` գործելով մտածված, իրատեսական և համաձայնեցված, որպեսզի աջակցեն քաղաքական գործընթացին»,- եզրափակել է դե Միստուրան:

 

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...