Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

By | 22.04.2017
Загрузка...

Արտակարգ պատահար Գյումրիում: Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել:

Դեպքի վերաբերյալ Գյումրու շտապբուժօգնության կայան կանչ է գրանցվել: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է:

Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, ծնունդով` Կրասնոդարից:

Ցայգ հ/ը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալվածը հայ է։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։

Ոստիկանությունն առայժմ հաղորդում է նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերը՝ 20-ամյա Ջ. Ա.:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...