Գերմանիան կիբեր բանակ է ստեղծում

By | 01.04.2017
Загрузка...

Գերմանիայի բանակը շաբաթ օրը կիբեր հրամանատարություն է ստեղծելու, որն իրական բանակի նման ծովային ու օդային ուժ ունի և վահանի դեր է կատարելու այդ երկրի բանակի ռազմական ու տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգերի համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիան մտահոգ է այն փաստից, որ ապագա պատերազմները կարող են սկսվել այդ երկրի ենթակառույցների և կարևոր ցանցերի դեմ կիբեր  հարձակմամբ ու լրտեսությամբ:

Գերմանիայի բանակի կիբեր  հրամանատարությունը, որը տեղակայվելու է Բոնում և աշխատելու է «Բոնդես Վիեր» տեղեկությունների ու նոր կիբեր միջավայրի անվան տակ, իր աշխատանքը սկսելու է տեղեկատվական տեխնոլոգիաների 280 փորձագետներով, որոնց թիվը մինչև հուլիս ամիս կհասնի 13500 հոգու:

Գերմանիայի կիբեր բանակի հրամանատար գեներալ Լյուդվիգ Լինհուսն ընդգծել է. «Այս բանակի ստեղծմամբ, Գերմանիան այդ բնագավառում առաջատար դիրք է զբաղեցնելու ՆԱՏՕ-ում»:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...