Գերմանիայի պաշտպանության նախարար. Սիրիայի դեմ հավանական ավիահարվածներին չենք մասնակցելու

By | 09.04.2017
Загрузка...

Գերմանիայի պաշտպանության նախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ այդ երկրի ուժերը չեն մասնակցելու Սիրիայի բանակի դիրքերի դեմ հավանական ավիահարվածներին:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է. «Քանի որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջագծում գերմանական ուժերի առաքելությունը հետախուզումն ու տեղեկությունների հավաքագրումն է, որևէ դեպքում չենք մասնակցելու Սիրիայի բանակի դիրքերի դեմ հավանական ավիահարվածներին»:

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գերմանական ուժերի առաքելությունը սահմանափակվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարով, ինչը հստակ առաքելություն է և ջանքերն ու համագործակցությունն իրականացվելու են այդ շրջագծում:

Ի դեպ, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո այդ երկրում զարգացումների ընթացքը:

Իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հետ հեռախոսազրույցից հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայի դեմ հարձակման համար ԱՄՆ-ի պատճառաբանությունը կոնկրետ ու համոզիչ չէ»:

Լավրովն ընդգծել է Սիրիայի «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...