«Գետամեջի» թռչնաֆաբրիկայից մեծ գողություն են արել. Գողոնն էլ վաճառել էին հայտնի գործարարի. «Ժողովուրդ»

By | 13.04.2017

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից դեռ 2016թ. սեպտեմբերին մեծ գողություն էր եղել. հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ իրաններ: Քրեական գործի նյութերից պարզվում է՝ գողացողները եղել էին նույն թռչնաֆաբրիկայի երկու աշխատակիցները:

Ուշագրավը մեկ այլ հանգամանք է. նրանք «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից հափշտակված իրերը վաճառել էին մեկ այլ թռչնաֆաբրիկայի հայտնի գործարարի՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին: Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով