Բռնազավթված Երուսաղեմում քաղաքավանների կառուցման նոր ալիք է սկսվում

By | 30.04.2017

Չնայած միջազգային հակառակությանը, Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի առաջիկա օրերի ընթացքում հարյուրավոր բնակելի միավորներ կառուցել բռնազավթված Երուսաղեմում ու Հորդանան գետի արևմտյան ափին:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն` Սիոնիստական «Ուրշալիմ» շաբաթաթերթը գրել է. «Սիոնիստական ռեժիմը  առաջիկա օրերի ընթացքում Բեթղեհեմի արևմուտքում գտնվող «Բիթար Այըլիթ» սիոնիստական քաղաքավանում հարյուրավոր, իսկ Երուսաղեմի հարավում գտնվող «Գիլո» սիոնիստական քաղաքավանում 113 բնակելի նոր միավորներ է կառուցելու:

Սիոնիստական շաբաթաթերթի ընդգծմամբ, Իսրայելը բռնազավթված Երուսաղեմում և Արևմտյան ափին սիոնիստների համար նոր բնակելի միավորներ կառուցելու իր որոշման մասին տեղյակ է պահել ԱՄՆ-ի կառավարությանը:

Իսրայելի կողմիցվ սիոնիստական քաղաքավանների կառուցումը  թափ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անցած ամիս ունեցած հանդիպումից հետո:

 

 

Parstoday

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով