Բելգիայի դատարանը Մոսուլում իրականացված ավիահարվածի կապակցությամբ հետաքննություն է սկսում

By | 01.04.2017
Загрузка...

Բելգիայի դատախազությունը տեղեկացրել է, որ Իրաքի հյուսիսային Մոսուլում իրականացվող գործողության ժամանակ այդ երկրի բանակի կողմից ավիահարվածների կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Բելգիայի ֆեդերալ դատախազության խոսնակ Էրիկ Վան Դեր Սիփթն ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոսուլում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի ավիահարձակմանն այդ երկրի ռազմական ինքնաթիռների մասնակցության  կապակցությամբ նախնական հետաքննություն է սկսվել:

Բելգիայի «Էֆ-16» ռազմական ինքնաթիռները մասնակցում են Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբ դեմ պայքարի ամերիկյան կոալիցիային:

Մարտի 13-ին և 17-ին, Մոսուլի արևմուտքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի ավիահարվածի հետևանքով զոհվեցին 230 խաղաղ քաղաքացիներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ էին:

Ականատեսների վկայությամբ, կոալիցիոն ուժերի ավիահարվածն իրականացվել է Մոսուլի արևմուտքում գտնվող բնակելի տարածքների դեմ:

Այսպես կոչված ահաբեկչության դեմ ամերիկյան կոալիցիան գործնականում վերածվել է Սիրիայում ու Իրաքում ժողովրդի ու բանակի ուժերին կոտորածի ենթարկվող մեքենայի և լուրջ խոչընդոտ է առաջացրել ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում:

Բաղդադում կոալիցիոն ուժերի հրամանատար ամերիկացի գեներալ Ստիվեն Թոունսենդը երեքշաբթի օրը հաստատեց, որ կոալիցիոն ուժերը մասնակից են եղել Մոսուլում մեծ թվով խաղաղ քաղաքացիների սպանությանը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...