Բաշշար Ասադ.«Խան Շեյխունի քիմիական հարձակումը կեղծ էր»

By | 13.04.2017
Загрузка...

Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի էդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական զենքով իրականացրած հարձակումը կեղծ էր»:

«Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում, Սիրիայի նախագահն ասել է.-«Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը գործակցում են ահաբեկիչների հետ: Նրանք Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակումը սարքելով պատրվակ ստեղծեցին Սիրիայի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի կողմից հրթիռայաին հարձակման համար»:

Նշելով, որ Սիրիան քիմիական սպառազինություն չունի, Բաշշար Ասադը հստակեցրել է.-«Դամասկոսը համաձայն է մասնակցել Խան Շեյխունի դեմ իրականացված քիմիական հարձակման անկողմնակալ հետաքննության գործընթացին»:

Ասադի խոսքերով, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը չի ազդել այդ երկրի բանակի կարողության վրա:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...