Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

By | 06.04.2017
Загрузка...

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը ապրիլի 5-ին հայտարարություն է արել 2016 թվականի ապրիլին Արցախում  ծավալված պատերազմական գործողությունների տարելիցի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Հայտարարության մեջ ասվում է. «Մեկ տարի առաջ,  դադարեցին ապրիլի 2-5-ը Արցախում  ծավալված   և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած  պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ  մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ, և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական  ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու  մասին  2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում  գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...