Արարատի մարզում Գրիգորյան եղբայրները սկսել են պատժել իրենց համար չաշխատած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

By | 18.04.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ  Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Ինչպես հայտնի է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, եւ, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով