Ավստրիան պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

By | 18.04.2017
Загрузка...

Ավստրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելով կարելի է ջանք գործադրել Թուրքիայի հետ հարևանության համաձայնության կնքման ուղղությամբ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրթզը երկուշաբթի օրը հայտարարել է. «Թուրքիայում հանրաքվեից հետո մենք այլևս չենք կարող միայն ընթացիկ հարցերով զբաղվել ու պիտի անկեղծանանք Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների կապակցությամբ»:

Ավստրիայի ԱԳ նախարարն ավելի վաղ անգամներ պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

2016 թվականի հուլիսին Թուրքիայում ձախողած հեղաշրջումից հետո Անկարայի ու Վիեննայի միջև հարաբերությունները լարվել են:

Կիրակի օրը Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազորությունների ընդլայնման արշավը 51.41 տոկոս կողմ ձայներով հաղթանակ արձանագրեց: Դա ի տես այն բանի, որ ընդդիմությունը հավատացած է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են և պահանջել է վերահաշվարկել ձայները:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...