Ավարտվել է Սէֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը . ինչում են նրանք մեղադրվում. «ՀԺ»

By | 27.04.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված  քրեական գործով  նախաքննությունն ավարտվել է:  Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանը թերթին տեղեկացրել է, որ  նախաքննությունն ավարտվել է 4 օր առաջ:

Պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, ինչից հետո այն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Ըստ փաստաբանի՝  գործը մեկ շաբաթից կուղարկվի դատարան: Այս գործով նախաքննություն ավարտ էր հայտարարվել 2016թ. նոյեմբերի 15-ին: Քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարից հետո:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝  պատահարի մասնակցի ավտոմեքենայից  հայտնաբերել են  ԱԿ-74 տեսակի երկու  ինքնաձիգ՝  120 փամփուշտով:  Հենց այս պատահարից մեկ ամիս անց  Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց: Սեֆիլյանին և մյուս 8 անձի  մեղադրանք է առաջադրվել  զենքի գործադրմամբ շենքերի,  շինությունների,  հաղորդակցության և կապի միջոցներ գրավելու նախապատրաստության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով