Ապօրինի ծառահատումներ Իջևանի անտառներում

By | 10.04.2017
Загрузка...

Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ:

Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...