Ապրիլի 28-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

By | 28.04.2017

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել  ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարզելու հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ. կատարվում է նախաքննություն:

 

Razm.info

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են. Միքայել Մինասյան

18.05.2020

Նիկոլիկ, երկու տարի է զգուշացնում եմ քեզ, որ կրակի հետ մի խաղա.Շահե Աճեմեան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով