ԱՊՀ երկրների ՊՆ-ները ցանկանում են կատարելագործել ՀՕՊ համակարգերի հերթապահության գործընթացը

By | 13.04.2017
Загрузка...

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել ԱՊՀ երկրների ՀՕՊ-երի մարտական հերթապահության գործընթացը: Այդ մասին լրագրողներին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Մենք մշակել ենք ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի միջոցների և ուժերի կողմից մարտական հերթապահության իրականացման ժամանակ փոխգործակցության կատարելագործման առաջարկներ և խորհրդատվություններ»,- ասել է նա:

Գեներալը հստակեցրել է, որ համապատասխան խորհրդատվությունները մշակվել են 2016 թվականի հոկտեմբերին ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միավորված համակարգի հերթապահ ուժերի համատեղ մարզման անցկացումից հետո: Առաջարկները վերաբերում են ինչպես օրենսդրական հիմքին, այնպես էլ հետխորհրդային տարածքում ՀՕՊ միավորված համակարգի տեխնիկական ապահովմանը:

Կուրաչենկոն հիշեցրել է, որ մարզումներին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

 

 

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...