Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան 40-րդ օրը

By | 25.04.2017
Загрузка...

Այսօր լրանում է ժողվարպետ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2016թ. հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած Հաց բերող մականունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան քառասունքը։ Նախատեսվում է հավաք Շահումյանի գերեզմանատանը և հարակից «Սան Լազար» սգո սրահում:

Քառասունքի արարողության քաղաքական միջոցառումներ նախատեսված չեն։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց Արմենիա ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղի վերակենդանացման բաժանմունքում էլ, ժամեր անց մահացել էր:

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...