ԱՄՆ-ն զորաշարժ է կազմակերպել դեպի Սիրիա-Թուրքիա սահմանը

By | 29.04.2017

ԱՄՆ-ն հայտարարել է, որ զորուժ է գործուղում Սիրիայի ու Թուրքիայի սահման:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Վաշինգտոնի հովանավորության տակ գտնվող քրդերին Թուրքիայի ռազմական հարձակումներից պաշտպանելու նպատակով իր զորայիններին ու զրահամեքենաները  Սիրիայի և Թուրքիայի սահման գործուղելու մասին:

ԱՄՆ-ի բանակը հայտարարել է, որ գործուղման նպատակը թուրքերի ու սիրիացիների միջև բախումների կանխումն է:

Քուրդ ակտիվիստներն ուրբաթ օրը հայտարարեցին, որ Սիրիայի հյուսիսային Հասակա նահանգում Թուրքիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Ալ-Դերբասիա» գյուղի տեղական ճանապարհին նկատել են ԱՄՆ-ի դրոշի ներքո շարժվող զրահապատ ավտոշարասյունը:

Քուրդ բարձրաստիճան պաշտոնատարներից Էլհամ Ահմեդը «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության թղթակցին ասել է որ ԱՄՆ-ի զորայինները հինգշաբթի օրը սկսել են պարեկություն կատարել սահմանային գծի երկայնքով և տարածքում հետախուզական թռիչքներ են իրականացրել:

 

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով